Սեր, հարաբերություններ, ընտանիք
Ի՞նչն է կնոջը դրդում ամուսնանալ առանց սիրո
 
                            Ի՞նչն է կնոջը դրդում ամուսնանալ չսիրած տղամարդու հետ: Եթե խոսենք արտաքին պատճառների մակարդակից ելնելով, ապա պատասխանն ակնհայտ է. նախ և առաջ որոշակի տարիքում ընտանիք կազմելու և երեխա ունենալու բնազդային պահանջմունքը:
Որքան էլ մենք բարդ կազմավորված սոցիալական էակներ լինենք, բնազդները, միևնույնն է, իշխանություն ունեն մեզ վրա, ուստի բնությունն էլ ժամանակ առ ժամանակ «պահանջում» է սերնդի շարունակություն: Ամեն կնոջ չէ, որ հաջողվում է «լեզու գտնել» այդ պահանջի հետ, իսկ եթե կինը դեռ չի հանդիպել իր սիրուն կամ անհաջող փորձ է ունեցել այդ հարցում, և նա արդեն 30-ին մոտ է կամ 30-նն անց, ապա նա հաճախ սկսում է մտածել այն մասին, որ գուցե և չարժե դրան սպասել,-փոխանցում է harmonia.am-ը:
Ամուսնու թեկնածուի դերում, որպես կանոն, հայտնվում է նա, ով սիրահարված է կնոջը և հասնում է նրան կամ նա, ով նրան ուղղակի համապատասխան է համարում, իսկ ուժեղ զգացմունքներն արդեն այնքան էլ չեն կարևորվում:
Պատահում է նաև, երբ կինը համոզված չէ, որ իրեն տվյալ պահին ընդհանրապես պետք է ամուսնությունը, սակայն բարեկամներն ու ընկերները, տեսնելով «արժանապատիվ տղայի» սիրահետումները, բառացիորեն ճնշում են գործադրում կնոջ վրա՝ վախ ներշնչելով, որ նա կարող է այդպես էլ չհանդիպել իր սպասված սիրուն կամ այլևս ամուսնության առաջարկ չստանա: Այստեղ հաճախ ավելանում են նաև սոցիալական գործոնները, օրինակ՝ աղջկա ծնողական ընտանիքն ապրում է աղքատության ու նեղվածքի մեջ, և ամուսնանալը ծնողական ընտանիքից փախչելու, ֆինանսական վիճակն ինչ-որ կերպ բարելավելու միջոց է հանդիսանում:
Շատ հաճախ չսիրած մարդու հետ միություն են կազմում դժբախտ սեր վերապրելուց հետո՝ հիասթափված և զգացմունքների հանդեպ վստահությունը կորցրած, փորձում են «կյանքը դասավորել», այն ավելի հարմարավետ, հանգիստ ու հաճելի դարձնել: Եվ դրա համար էլ գիտակցաբար ընտրում են զուգընկերոջ, որի հանդեպ կլինի չափավոր համակրանք, այլ ոչ թե խելագար կիրք՝ այսպիսով իրենք իրենց ապահովագրելով հերթական հիասթափությունից:
Վերջին պատճառն, ի դեպ, տղամարդկանց նույնպես դրդում է նմանատիպ միության:
Իսկ այժմ խոսենք այն մասին, թե որոնք են այն խորքային պատճառները, որ հանգեցնում են կյանքի նման սցենարի, չէ՞ որ սիրո «չգալը» կամ «չհաջողվելը» պատահական չի լինում:
Վախ: Հաճախ չսիրած մարդու հետ ամուսնության սցենարն անգիտակցաբար ընտրում են նրանք, ովքեր վախենում են սիրել: Այս վախի պատճառները կարող են տարբեր լինել՝ հուզական սառնությունը ծնողական ընտանիքում, ծնողների բացասական արձագանքը երեխայի զգացմունքների արտահայտման հանդեպ, ընտանիքում հարաբերությունների միակողմանիությունը, երբ երեխային չեն տալիս բավարար սեր ու քնքշանք, սակայն մշտապես ինչ-որ բան են պահանջում նրանից:
Արդյունքում, մեծանալով՝ մարդը սովորություն է ձեռք բերում անգամ ոչ թե ճնշել իր զգացմունքները, այլ պարզապես չնկատել դրանք: Սեփական զգացմունքներն արգելափակելով դրանց առաջացման շատ վաղ փուլում՝ նա, փաստացիորեն, թույլ չի տալիս ոչ մի փոխադարձ սիրո ի կատար ածում: Այնուհետև միանում է գիտակցությունը, որն ասում է, որ չարժե սպասել սիրո:
Նման սցենարի դեպքում՝ միջանձնային հարաբերությունների մակարդակում, մարդը ձգտում է ավելի շատ ստանալ զուգընկերոջից, քան տալ: «Ուզում եմ, որ ինձ սիրեն, իսկ ես չե՛մ սիրի» - սա անբավարար սիրված երեխայի վրեժն է աշխարհից. այժմ նա կարող է կանգնել մի մարդու դիրքում, ումից սեր են խնդրում, այժմ նա ի զորու է պատժել և գթալ՝ դրանով իսկ բարձր լինելով անցյալից, որտեղ խնդրողի դիրքում ինքն էր: Այս ամենն, իհարկե, մեծամասամբ տեղի է ունենում անգիտակցաբար:
Անվստահություն: Նման մարդը կարող է որքան հարկն է զգացմունքային լինել, սակայն դրա հետ մեկտեղ լինել խորապես անվստահ սեփական նշանակալիության և կյանքի բարիքներից օգտվելու իր իրավունքի մեջ: Անվսհատությունը կարող է ձևավորվել այնպիսի գործոններից, ինչպիսիք են մշտական քննադատությունը, ջերմության ու քնքշանքի բացակայությունը, երեխայի շահերի անտեսումը: Սակայն, որպես կանոն, զգացմունքները չեն ճնշվում, և առաջանում է ոչ թե վախ, այլ սեփական անպետքության կայուն զգացողություն:
Հենց այսպիսի կինը կարող է ամուսնանալ «անելանելիությունից» դրդված՝ համոզված լինելով, որ ավելի լավ ոչինչ իրեն չի սպասվում, իսկ առանց ամուսնու նա ոչ մի բանի չի կարող հասնել: Կամ էլ մինչ այդ իր կյանքում տեղի է ունեցել անհաջող սեր, հիասթափություն, այնուհետև նման «փոխհատուցումային» ամուսնություն, որտեղ իրեն գուցե և սիրում են, սակայն ոչ այնպես, ինչպես ինքը կցանկանար, իսկ ավելի հաճախ այսպիսի կանանց հետ ամուսնություններում տեղի է ունենում նաև տղամարդու կողմից բացահայտ շահագործում:
Եթե առաջին դեպքում նկարագրված հուզապես սառը, «անառիկ» կանայք, երբեմն գրգռում են տղամարդկանց որոշ տեսակի կրքերն, ապա անինքնավստահ կանայք տղամարդկանց հաճախ դրդում են հենց շահագործման: Սառը կինը վրեժխնդիր է լինում և չի վախենում մենակ մնալ, նրա համար ավելի սարսափելի է սեր զգալը, քան միայնակ լինելը, իսկ անինքնավստահ կնոջը սարսափեցնում է միայնակ մնալը, չէ՞ որ նա ինքն իրեն ընկալում է որպես «բացարձակ զրո»:
Նման ամուսնությունների արդյունքները տարբեր են լինում: Կախված նրանից, թե տարիների ընթացքում մարդու մեջ ինչն է գերակշռում՝ սիրելու պահանջմունքը, թե վախի և անվստահության զգացումները: Այս պայքարը, միևնույնն է, ավարտ ունի. կա՛մ տարիների ընթացքում վախերն անցնում են, զգացմունքներն՝ արթնանում և մարդ ձեռք է բերում ինքնավստահություն, կա՛մ վախերն արմատավորվում են, իսկ անվստահությունը՝ խորանում: Եթե զարգացումն ընթանում է ըստ երկրորդ սցենարի, ամուսնությունն ամուր, սակայն, ամենայն հավանականությամբ, ապերջանիկ կլինի. երկու զուգընկերներն էլ ինչ-որ չափով ջերմության պակաս կզգան: Իսկ եթե այն ընթանա առաջին ճանապարհով, ապա նման ամուսինների բաժանումը ժամանակի հարց է:
Եթե պատրաստվում եք ամուսնանալ չսիրած տղամարդու հետ, նախ և առաջ մտածեք՝ իսկ ինչո՞ւ հենց Ձեր բախտը կարող էր այնպես չբերել, որ չհանդիպեիք փոխադարձ սիրո: Չե՞ք շտապում արդյոք: Չէ՞ որ Ձեր վախերն ու անվստահությունը կարող եք հաղթահարել, իսկ վերափոխել կյանքը, որտեղ արդեն երեխաներ կան, շատ ավելի բարդ է, քան կյանքը նոր էջից ինքնուրույն սկսելը:
 17.08.2013
17.08.2013                    Կարդացեք նաև
 
                                        
                                
                Տղամարդկանց և կանանց հարաբերությունների դինամիկան մարդկության ամբողջ պատմության ընթացքում եղել է ինտրիգների, խոսակցությունների և քննարկումների առարկա...
 31.10.2023
31.10.2023                                     
                                        
                                
                Հույն փիլիսոփա Պլատոնն իր «Սիմպոզիում» և «Ֆեդրոս» աշխատություններում քննարկել է սեռականության և սիրո փիլիսոփայությունը։ Փիլիսոփայական տեսանկյունից Պլատոնն ուսումնասիրել է մարդկային...
 24.10.2023
24.10.2023                                     
                                        
                                
                Ըստ արտահայտած զգացմունքների համբույրը կարելի է բաժանել հետևյալ տեսակների.
Սիրո համբույր. արտահայտում է սիրահարների միջև սիրո և կրքի զգացումը: Սիրո համբույրները, որոնք...
 17.10.2022
17.10.2022                                     
                                        
                                
                Շատ հաճախ ականատես ենք լինում սիրող զույգերի սիրային պատմության, երբ նրանք շատ սիրալիր ու համերաշխ են, ու հանկարծ սերն ավատրվում է բաժանումով կամ ամուսնալուծությամբ...
 06.05.2022
06.05.2022                                     
                                        
                                
                Անհավատարմությունը (Infidelity) միշտ չէ, որ զույգերի վատ հարաբերությունների արդյունք է: Հաճախ անհավատարիմ տղամարդիկ իրենց կանանց համարում են գրավիչ ու ցանկալի։ Իսկ կանայք, սովորաբար...
 14.03.2022
14.03.2022                                     
                                        
                                
                Սեռական խանդը ( Sexual jealousy) ճանաչողական, զգացմունքային և վարքային արձագանքն է զույգերի հարաբերությունների ենթադրյալ կամ իրական սպառնալիքի նկատմամբ: Այն կարող է լինել ահազանգ զույգերի մոտալուտ...
 09.02.2022
09.02.2022                                     
                                        
                                
                Ինտիմ հարաբերությունների կամ սեքսի մասին խոսելը շատ հաճախ զույգերի համար բարդ ու ցավոտ խնդիր է: Զույգերը կարող են դադարեցնել սեռական հարաբերությունները անվստահության, հոգնածության, ձանձրույթի այլ պատճառներով...
 14.01.2022
14.01.2022                                     
                                        
                                
                Շատ են այն հատկանիշները, որոնք տղամարդիկ ուզում են տեսնել կնոջ մեջ, սակայն նրանք ավելի շատ են ցանկանում այն կանանց, որոնք...
 14.09.2021
14.09.2021                                     
                                        
                                
                Ամուսնալուծության հետևանքները կարող են լինել ինչպես ֆիզիկական, այնպես էլ` հոգեբանական: Առողջության վրա ամուսնալուծության հնարավոր ազդեցությունները տղամարդկանց և կանանց շրջանում տարբեր են...
 01.07.2021
01.07.2021                                     
                                        
                                
                Սեռականությունը դա հակառակ սեռի նկատմամբ սեռական պահանջն է, իսկ սեռական գրավչությունն` այդ պահանջը բավարարելու միջոցը կամ ռազմավարությունն է։ Այդ «ռազմավարության» շնորհիվ մարդը...
 24.05.2021
24.05.2021                                     
                                        
                                
                Գիտնականները հաստատում են, որ սեռական գոհունակությունն ունի շատ կարևոր դեր` զույգերի առողջ փոխհարաբերության համար։ Հետևաբար, զուգընկերոջ սեռական ցանկության անկումը կարող է վտանգել այդ հարաբերությանը...
 03.03.2021
03.03.2021                                     
                                        
                                
                Ամուսնությունը տղամարդու և կնոջ հարաբերություններն են, ուր երկու կողմերի անկախությունը միատեսակ է, կախվածությունը՝ երկուստեք, իսկ պարտավորություններ`՛ փոխադարձ...
 07.01.2021
07.01.2021                                     
                                        
                                
                Կյանքի առաջին տարում շատ կարևոր է հոր դերը երեխայի ֆիզիկական զարգացման և հիմնական շարժիչ հմտությունների ձևավորման մեջ: Որպես կանոն, հոր և երեխաների խաղերը տարբերվում են այն բանից, թե ինչպես է մայրը զվարճացնում իր փոքրիկներին...
 05.05.2020
05.05.2020                                     
                                        
                                
                Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...
 05.12.2016
05.12.2016                                     
                 
    
                 
                 
                
            ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- 
            
                                 Ժողովրդական դեղամիջոցներ Ժողովրդական դեղամիջոցներ
- 
            
                                 Հղիություն. 4-րդ ամիս Հղիություն. 4-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 7-րդ ամիս Հղիություն. 7-րդ ամիս
- 
            
                                 Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- 
            
                                 «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող  զույգերին. Կարինե Թոխունց
- 
            
                                 Հղիություն. 6-րդ ամիս Հղիություն. 6-րդ ամիս
- 
            
                                 Հղիություն. 2-րդ ամիս Հղիություն. 2-րդ ամիս
- 
            
                                 Ամուսնական առաջին գիշերը Ամուսնական առաջին գիշերը
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- 
            
                                 Ընկերության մասին Ընկերության մասին
- 
            
                                 Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- 
            
                                 Ինչպես ազատվել անցանկալի մազերից Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- 
            
                                 Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- 
            
                                 Դդում Դդում
- 
            
                                 Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- 
            
                                 Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ) Կոճապղպեղ՝ նիհարելու համար  (կոճապղպեղի թեյ)
- 
            
                                 Սեռական գրգռում Սեռական գրգռում
- 
            
                                 Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- 
            
                                 Հղիություն. 1-ին ամիս Հղիություն. 1-ին ամիս
- 
            
                                 Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L. Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- 
            
                                Չիչխանի օգտակար հատկությունները 
- 
            
                                 Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր) Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- 
            
                                 Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- 
            
                                 Դիմակներ` մազերի համար Դիմակներ` մազերի համար
- 
            
                                 Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- 
            
                                 Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- 
            
                                 Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- 
            
                                 Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք) Հիվանդություն, որի համար պետք չէ  ամաչել (թութք)
- 
            
                                 Ընտրություն ըստ հորոսկոպի Ընտրություն ըստ հորոսկոպի
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- 
            
                                 Հղիությունը և նախապատրաստվելը դրան Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- 
            
                                 Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- 
            
                                 Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- 
            
                                 Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- 
            
                                 Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների) Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- 
            
                                 Էկզեմայի տեսակները և բուժումը Էկզեմայի տեսակները և բուժումը
- 
            
                                 Իրիդիոսքրինինգ Իրիդիոսքրինինգ
- 
            
                                 ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- 
            
                                 Գամմա-դանակը նշտարի փոխարեն Գամմա-դանակը նշտարի փոխարեն







 
             
             
             
             
        







 Գիտական բժշկություն
Գիտական բժշկություն Հիվանդություններ
Հիվանդություններ Ավանդական բժշկություն
Ավանդական բժշկություն Առողջ ապրելակերպ
Առողջ ապրելակերպ Կոսմետոլոգիա
Կոսմետոլոգիա Բժշկական իրավունք
Բժշկական իրավունք Ալգորիթմեր, թեստեր
Ալգորիթմեր, թեստեր Թվեր, փաստեր, դեպքեր
Թվեր, փաստեր, դեպքեր Պատմական խրոնիկա
Պատմական խրոնիկա Աֆորիզմներ
Աֆորիզմներ Կարիերային սանդուղքով
Կարիերային սանդուղքով Երեխա
Երեխա Կին
Կին Տղամարդ
Տղամարդ Ռեյթինգային համակարգ
Ռեյթինգային համակարգ
 
             
             
             
         
                                         
     
     
    